Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոշարասյունը շարժվում է Գյումրի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով շարժվում են դեպի Գյումրի։
Հիշեցնենք, որ երեկ սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հունիսի 1-ին, ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվեն Գյումրի, օրը կանցկանցնեն Գյումրիում:
«Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահավաք»,-նշեց Սրբազանը: