ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրը կառավարության շենքում մի քանի ժամ պատանդ մնալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախօրեին կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել։ Ամեն հինգշաբթի անցկացվող կուսակցության նախաձեռնող խմբի նիստը նախօրեին չի կայացել։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը վաղ առավոտից մարդիկ, սրբազանի առաջնորդությամբ, մի քանի ժամ շարունակ շրջափակել էին կառավարության շենքը՝ փակելով մուտքերը եւ արգելելով Փաշինյանին` դուրս գալ կառավարության շենքից։
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի նիստի չեղարկման մասին, իսկ պատճառների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ, պատճառը սրբազան շարժումն է, Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ շարժումը կարող է իր ետեւից նաեւ կուսակցական գրասենյակ գալ, որտեղ անցկացնում են այդ նիստերը, ուստի նիստը հետաձգել են հաջորդ հինգշաբթի։
Գրել էինք, որ մեկ շաբաթ առաջ նույն ֆորմատով նիստին Փաշինյանը մեկ ժամ ուշացումով էր գնացել՝ սպասելով, թե արդյո՞ք ցուցարարները կհավաքվեն գրասենյակի մոտ։ Երբ համոզվել է, որ ակցիա չկա, նոր գնացել է նիստին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: