Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին
Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է վերանայվեն, լրագրողներին հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաց-ամերիկյան հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն, մենք դա քննարկել ենք ԱՄՆ դեսպանի հետ։ Նախկին դեսպանի պայմաններում շատ բան փչացել է, ուստի վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է բարելավվեն և վերանայվեն»,- ասել է Կոբախիձեն։