Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռաֆայել Գևորգյանին ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Մայիսի 30-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆայել Գևորգյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: