ԱԳՆ-ի մոտ ակցիային մասնակցելու համար ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է․
«Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ:
Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայությամ դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»: