Կանանց Եվրո-2025. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն
Մայիսի 31-ին Արմավիրում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Աննա Դալլաքյանը: Մեր ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկեց Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ղազախներին հաջողվեց 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ ընդ որում պատմության մեջ առաջին անգամ:
Կանանց Հայաստանի հավաքականը, 4-րդ խմբում տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ իր ակտիվում այժմ արդեն ունի 6 միավոր և բարձրացել է երկրորդ հորիզոնական։
Վեց միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Ռումինիայի ընտրանին, Բուլղարիան երրորդն է՝ երեք միավորով, Ղազախստանը՝ չորրորդը։ ԵՎՐՈ 2025-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճում են խմբում առաջին տեղը գրաված թիմներն ու երկրորդ արդյունքն ունեցող լավագույն երեք ընտրանիները։
Հայաստան — Ղազախստան` 2:1 (1:0)
Արմավիր «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Ելենա Գոբջիլա (Մոլդովա)
Գոլերը՝ Դալլաքյան, 13, Արթին, 49 (11մ), Կուլմագամբետովա, 70
Հայաստան
1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 3. Սվետլանա Կարագյոզյան, 5. ԼիանաՂազարյան, 6. Լարա Կազանչյան, 7. Աննա Դալլաքյան, 9. Օքսաննա Պիզլովա (8. Կլաուդիա Չոլակյան, 37), 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 16. Անի Սաֆարյան, 22. Անի Ղուկասյան
Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 23. Շողիկ Սարդարյան, 13. Տաթև Խաչատրյան, 14. Էլինա Մարտիրոսյան, 15. Լուսինե Կոստանյան, 18. ՄարինեԿարապետյան, 19. Միլենա Սայադյան, 21. Հասմիկ Գրիգորյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
Աղբյուր ArmSport.am