ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի հրամանատարության նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի դեմ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանին ենթադրաբար օգնելու համար, հաղորդվում է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում:
Որոշման համաձայն՝ նախարարից բացի պատժամիջոցների ցուցակներում ընդգրկվել է ևս հինգ ֆիզիկական և երեք իրավաբանական անձ։ Նրանց թվում են, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը, իրանցի զորապետ Ղոլյամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին։
Արևմտյան երկրները պնդում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել և օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան և Թեհրանը հերքում են դա: