ԱՄՆ-ն Իտալիային է փոխանցել 60 մլն եվրոյի արվեստի 600 գողացված ստեղծագործություն
Միացյալ Նահանգները Իտալիային է վերադարձրել 60 մլն եվրո արժողությամբ մոտ 600 արվեստի գործ, որոնք տարիներ առաջ գողացվել էին և վաճառվել ամերիկյան թանգարաններին, պատկերասրահներին և մասնավոր հավաքածուներին:
Այդ մասին հայտնել է Իտալիայում ԱՄՆ դեսպան Ջեք Մարկելը։