ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 67-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 70-րդ, Հրանտ Մելքումյանը` 93-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 21-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 75-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 81-րդ: