Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն
Ռուսաստանի տարածքում գերմանական զենքի օգտագործման թույլտվությունը վերաբերում է, մասնավորապես, Խարկովի շուրջ պաշտպանական մարտերին՝ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Նա նաև հաստատել է, որ այժմ քննարկվում է 100 կմ-ից ավելի հեռահարությամբ զենքի հարվածների թույլտվության հարցը, սակայն, նախարարի խոսքով, նման որոշում դեռևս չկա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Բեռլինը Կիևին կտրամադրի լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և 500 մլն եվրո օգնություն։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը մնում է չափազանց կարևոր»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: