Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է
ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների գործողությունների հետևանքով գլխի հատվածում վնասվածք է ստացել հոգևորական Գոռ Հակոբյանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը հրապարակել է նրա լուսանկարը, որտեղ Հակոբյանի գլուխը վիրակապած է ու գրել է.
«Ուժեղ ընկերս Գոռ Հակոբյան, օրինակ բոլորի համար, մարդ, ով առանց հետին ակնկալիքի իր հանգիստ կյանքը նվիրել է պայքարին, ում կյանքն ու առօրյան դարձել են պայքար։
Իսկ ոստիկանները, ովքեր ենիչերիների ու համիդիական ջոկատների նման ասպատակում են իրենց խաղաղ բողոքը տեղ հասցնող ակցիաներով, իրենց սահմանադրական իրավունքներին տեր կանգնող քաղաքացիների վրա, պետք է հիշեն` ինչ արդարությամբ գործեն, նույն արդարությամբ պիտի փորձվեն։
Սա է ճշմարտությունը, իսկ Գոռը և մնացածը, ովքեր պայքարում են թուրքական օկուպացիոն վարչակարգի դեմ, նրանցն է Ավետյաց երկիրը»։