Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 28-ին, ժամը 15.20-ին, «ԴԱՖ» մակնիշի կցորդիչով բեռնատարը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել 68-ամյա Կորյուն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: