Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել․ Սիրուշո
![](/timthumb.php?src=disc/31-05-24/ee2979cf6b14c8db631016ce5c7a9db6.jpg&w=450)
Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Այս մասին հայտնում է երգչուհի Սիրուշոն:
«Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած՝ այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ: Միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը: Ռուսաստանում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի:
Հուսով եմ՝ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել...»,- նշել է նա։