Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։
Մասնավորապես՝
- սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով,
- խոհանոցում, առկա արհեստական օդափոխության համակարգը գտնվել է ոչ նորոգ վիճակում,
- չի եղել անձնակազմի համար հանդերձարան,
- խոհանոցի, նաև սննդամթերքի պահեստային հատվածի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա դրենաժը խցանված է եղել, որտեղից ջրի արտահոսք է տեղի ունենեցել,
- խոհանոցի պատերը, աշխատանքային մակերևույթները, մասնավորապես պահարանները, դարակաշարերը, լվացարանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։