Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գաղտնի թույլտվություն է տվել ուկրաինական իշխանություններին` ամերիկյան զենքով հարձակումներ իրականացնել ռուսական տարածքի խորքում։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Խարկովի մարզի հարևանությամբ գտնվող ռուսական շրջանների մասին է։
«Նախագահը (Բայդենը-խմբ․) վերջերս իր թիմին հանձնարարել է համոզվել, որ Ուկրաինան կարող է օգտագործել ամերիկյան զենքը Խարկովում պատասխան կրակի համար, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխան հարված հասցնել ռուսական ուժերին, որոնք հարվածներ են հասցնում կամ պատրաստվում են հարվածել»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Աղբյուրը հավելում է, որ Ռուսաստանի ներսում հեռահար հարվածների վերաբերյալ Սպիտակ տան քաղաքականությունը չի փոխվել։