Տեխասում ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ
ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում, հաղորդում է BBC–ն:
Հյուսթոնի իշխանությունները տարածքում փնտրելիս են եղել անհետ կորած կնոջը, երբ հայտնաբերել են մարմնի մնացորդները: Դրանց նույնականացում դեռևս չի արվել։ Ալիգատորին սպանել են:
Մինչ Հյուսթոնի ոստիկանությունը դեռ սպասում է դիահերձման արդյունքներին և մնացորդների նույնականացմանը, կարծում են, որ դա 60-ն անց կնոջ մարմնի մնացորդներ են:
Հետաքննությունը նաև կպարզի՝ ալիգատորը սպանե՞լ է նրան, թե՞ կերել է, երբ արդեն մահացած է եղել: