Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին. Ոսկանյան
Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։ Այս մասին տելեգրամ իր ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։ Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»,- գրել է նա։