Նորվեգիան արգելել է ռուս տուրիստների մուտքը երկիր
Մայիսի 29-ից ուժի մեջ է մտել Նորվեգիա ռուս զբոսաշրջիկների մուտքի արգելքը։ Բացի այդ, ռուսաստանցիների համար արգելված են Նորվեգիայի տարածքով տարանցիկ ուղևորությունները եվրոպական այլ երկրներ: Օսլոյում կառավարությունն այս միջոցառման մասին հայտարարել էր անցյալ շաբաթ։
Նորվեգիայի իշխանությունների տվյալներով՝ արգելքը չի տարածվում ուսանողական կամ աշխատանքային վիզա ունեցող ռուսաստանցիների, սահմանամերձ բնակչի վկայական ունեցողների, Շենգենյան գոտու երկրներում կացության իրավունք ունեցողների, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր մեկնում են Նորվեգիա՝ հարազատներին այցելելու: