Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի: Այս մասին YerevanToday-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք. Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:
«Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- նշել էր Մախսուդյանը: