Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը չի ընտրվել Փորձաքնությունների բյուրոյի տնօրենի պաշտոնում․ խորհուրդը տնօրեն է ընտրել Արգամ Հովսեփյանին
Մայիսի 30-ին ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն ընտրեց բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանին։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյից։ Արգամ Հովսեփյանը տնօրեն է ընտրվել մեկ ձայնի առավելությամբ։
Նշենք, որ Արգամ Հովսեփյանը կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Տնօրենի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովը տնօրենի թափուր պաշտոնի համար ևս ընտրել էր Արգամ Հովսեփյանին։ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը ստացել էր մեկ ձայն։