Հայաստանը պետք է «քաջություն ունենա» անելու այն, ինչ անհրաժեշտ է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով է հանդես եկել «Efes 2024» զորավարժության մասնակիցների առջև։
Նա նշել է, թե զորավարժությունների նպատակը խաղաղության հաստատմանը նպաստելն է։
Էրդողանն իր խոսքում շեշտել է, որ չպետք է անտեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պատուհանը։
«Հայաստանը «պետք է» ձերբազատվի երրորդ երկրների և իր Սփյուռքի «վնասակար» ազդեցությունից, դա նրան կմոտեցնի խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պետք է գիտակցի՝ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների, այն հարևանների հետ, որոնց հետ դարեր շարունակ գոյակցել է։ Այդպես էլ լինելու է այսուհետ։ Հայաստանը նաև պետք է «քաջություն ունենա» անելու այն, ինչ անհրաժեշտ է»,- ընդգծել է Էրդողանը։