ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորել է Խորվաթիային Պետականության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով ամրապնդել համագործակցությունը վերջինիս հետ։
Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության կողմից X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Սրտանց շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներն ենք հղում Խորվաթիայի ժողովրդին՝ Պետականության օրվա առթիվ։
Ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- նշվում է ԱԳՆ գրառման մեջ։