Ադրբեջանին 4 գյուղի վերադարձը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում․ Բայրամով
Ադրբեջանին 4 գյուղի վերադարձը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Իսլամաբադում Պակիստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից վաղուց «օկուպացված» գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական արդյունքներ կբերի բոլոր երկրներին՝ բարեկեցիկ և անվտանգ տարածաշրջան ստեղծելու համար»,- ասել է Բայրամովը։