Աղետից տուժածների համար պատրաստվում են սննդային փաթեթներ, այլ պարագաների հավաքման կարիք չկա (լուսանկարներ)
Ալավերդու մարզադպրոցում վաղ առավոտից կամավորները և համայնքապետարանի աշխատանիցները պատրաստում են սննդային փաթեթներ՝ աղետից տուժած և Ալավերդու հետ ճանապարհային կապը կորցրած բնակավայրերի բնակիչների համար։
Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
«Սնունդը, ջուրը և առաջին անհրաժեշտության պարագաները բնակիչներին է հասցնում ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չկա։
Հորդորում ենք քաղաքացիներին դադարեցնել առանձին հատվածներում սննդի և այլ պարգաների հավաքման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։