ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները:
«Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,-հրապարակումները մեկնաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին ՀՀ կառավարությունից: