Կառավարության շենքը շրջափակված է ոստիկանության մեծաթիվ ուժերով
Կառավարության շենքն այս պահին շրջափակված է մեծաթիվ ոստիկանական ուժերով:
Նրանք վահաններով զինված են, մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը:
Նշենք, որ կառավարության շենքին հարակից այգում եւս ոստիկանական բազմաթիվ խմբեր կան:
Այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մմասնակիցները ավտոերթով հասել են Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:
Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարության շենքում նախատեսված է կառավարության հերթական նիստը: