Նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.7%-ով
Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
առևտրի շրջանառություն՝ 27.2%,
շինարարություն՝ 17.8%,
արդյունաբերություն՝ 16.3%,
ծառայություններ՝ 0.8%։
2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.7 անգամ. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.9 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.6 անգամ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.7%-ով: