Քաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ
Քաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:
Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարության շենքում նախատեսված է կառավարության հերթական նիստը: