Մբապեն ասել է՝ երբ կհայտարարվի ՊՍԺ-ից հեռանալու մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է նոր ակումբ իր տեղափոխության մասին հայտարարության մասին։
«Իմ հաջորդ ակումբը շուտով պաշտոնական կդառնա, դա օրերի հարց է։ Ես չեմ կարող սպասել դրան, ես երջանիկ եմ: Պետք է սպասել ընդամենը մի քանի օր»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Մբապեի խոսքերն է մեջբերում CNN-ը:
Հիշեցնենք, որ հարձակվողը ավելի վաղ հայտարարել էր, որ կլքի փարիզյան ակումբը հունիսի վերջին ավարտվող պայմանագրի ավարտին։
Հաղորդվում էր, որ Մբապեն հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։