Պետք է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ. Բորել
Եվրամիությունը մտադիր է երրորդ երկրների հետ ստեղծել պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան` հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա ընդգծել է, որ պետք է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ ստորագրել է առաջին համաձայնագրերը Մոլդովայի և Նորվեգիայի հետ, պատրաստվում են ստորագրել ևս վեցը: Բորելը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա կարևոր խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում։