Պուտինի խորհրդականը նշանակվել է ՌԴ պետխորհրդի քարտուղար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Ալեքսեյ Դյումինը նշանակվել է ՌԴ Պետխորհրդի քարտուղար: Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո փոքր ռոտացիա տեղի ունեցավ Ռուսաստանի կառավարությունում և Կրեմլում: Դյումինը, որը մինչ այդ Տուլայի շրջանի նահանգապետն էր, իսկ ավելի վաղ ծառայում էր Պուտինի թիկնազորում, նշանակվել է նախագահի օգնական:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Դյումինը «վերահսկելու է ռազմարդյունաբերական համալիրի հարցերը, զբաղվելու է պետական խորհրդով և վերահսկելու է սպորտը նախագահի աշխատակազմում»: