«Էս աղջիկը բա ինչ ասի․ մի աղետից պրծան, եկան էստեղ, աղետի մեջ ընկան». փրկարարը՝ արցախցու մասին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում Լոռու մարզի աղետի գոտուց գրել է. «Սանահինի կայարանում փրկարարներն արցախցի մի աղջկա էին հումանիտար զիպլայնով անցկացնում, ում ընտանիքը մնացել էր գետի աջ ափին։
Փրկարարներից մեկն ասում է․«Էս աղջիկը բա ինչ ասի․ մի աղետից պրծան, եկան էստեղ, աղետի մեջ ընկան»։