Հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
2024 թվականի հունվարին մենք ունեցել ենք 713.715 աշխատատեղ, ինչը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 200.656-ով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համադրել է ցուցանիշները 2023 թվականի հետ, որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի:
«2023 թվականի դեկտեմբերին ունեցել ենք 741.726 աշխատատեղ, որը 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 206 .208 աշխատատեղով:
2024 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ (այսինքն՝ հեղափոխությունից առաջվա աշխատատեղերի նկատմամբ) աշխատատեղերը ավելի են 205.991-ով: Այսինքն՝ այս երեք տվյալները համադրելով՝ մենք կարող ենք հստակ և աներկբա ասել, որ հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ»,- ասաց նա: