Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր. Նիկոլ Փաշինյան
Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խնդիրը, ըստ նրա, նրանում է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն դեռ չկա, բայց հույս ունի, որ ձեռք կբերվի։
«Ավելի ճիշտ, այդ համաձայնությունները ձեռքբերված են, մնում է վերարտադրել տեքստի մեջ, ու ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,- ասաց Փաշինյանը։
Թե որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ նա նշեց, որ տեղն ու ժամն ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի։
«Ես կարող եմ ասել, որ մենք հիմա ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, մնում է ստորագրելը»,- հավելեց Փաշինյանը։