Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն իր քաղաքական գծից տարբերվող ցանկացած մոտեցում` դա կարտահայտվի անհատական, թե խմբային դրսևորմամբ, հռչակում է թշնամական, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դրա հետևանքը, ըստ նրա, խաղաղ հավաքի մասնակիցների վրա գազանաբար հարձակումներն են, մարդկանց ազատությունից զրկելը, հարձակումներն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք պետության իմունիտետն են ապահովում:
«Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ լուռ աջակցության դերը պատկանում է այն դերակատարներին ու միջազգային կառույցներին, որոնք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցածի վրա»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։