Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ ՆԳՆ-ի բոլոր մուտքերի մոտ
Այս պահին քաղաքացիները ՆԳՆ շենքի առջև են․ ոստիկանական մեծաթիվ ուժեր շղթա են կազմել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ երթով շարժվելու են ՆԳ նախարարություն։
«Գնալու ենք բացատրություն ստանալու, հարցադրում՝ կատարվածի համար, հասկանալու՝ ներքին գործերին նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ հրաման են տվել, որ կատարի։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ իրենց գործողություններում ազատ են լինելու։