Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը ճանաչել են որպես անկախ պետություն։
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հաստատող փաստաթուղթ է ներկայացրել Պաղեստինի ազգային վարչակազմի վարչապետ Մուհամեդ Մուստաֆային Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտարարեր է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստինի անկախ պետությունը՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում նրա մայրաքաղաքով։
Պաղեստինի անկախ պետության ճանաչման մասին հայտարարություն է արել նաև Իռլանդիան, որն օրեր առաջ հայտարարել է Պաղեստինի անկախությունը Նորվեգիայի ու Իսպանիայի հետ միաժամանակ ճանաչելու մտադրության մասին։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կտրականապես դեմ է դրան և արդեն իսկ դատապարտել է վերոնշյալ պետությունների կողմից Պաղեստին պետության ճանաչումը: