Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հաջողության կբերի. Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Իմ գլխավոր ցանկությունն է՝ միշտ ընտրել ճիշտ դաշնակիցներին և չհավատալ կեղծավորներին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում կբերի հաջողության»,- ասել է Պոդոլյակը՝ AnalitikaUA-ի հետ հարցազրույցում:
Նա հավելել է՝ իզուր չէ, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ընտրել է անկախության ճանապարհը։