Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտագործել սպառազինություն նաև իր տարածքից դուրս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի թիրախավորել նաև Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել էր, որ որոշ դաշնակիցներ վերացրել են Ռուսաստանին Ուկրաինայի կողմից հարվածներ հասցնելու հարցում համապատասխան սահմանափակումները՝ կարծելով, որ եկել է ժամանակը վերացնելու նաև այլ սահմանափակումներ։
«Ինչ վերաբերում է Ստոլտենբերգի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտագործել սպառազինությունն իր տարածքից դուրս, ապա դա միանգամայն տրամաբանական է։ Ուկրաինան իրեն պաշտպանող երկիր է, պաշտպանում է իր տարածքը, խաղաղ բնակչությանը։ Ուկրաինան ունի բոլոր հնարավորություններն իր պաշտպանության համար օգտագործել բոլոր հնարավորությունները»,- ասել է Չեխիայի վարչապետը։