Հայաստանի դիվանագիտական և պաշտոնական արարողակարգի ավանդույթներով Կաթողիկոսի կարգավիճակը հավասարեցված է պետության ղեկավարի կարգավիճակին․ Ղազարյան
Հայաստանի դիվանագիտական և պաշտոնական արարողակարգի ավանդույթներով Ամենայն Հայոց Կաթողիկոսըի կարգավիճակը հավասարեցված է պետության ղեկավարի կարգավիճակին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակ ունի։
- «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթ ունենալու իրավունք ունի։
- Հայաստանի դիվանագիտական և պաշտոնական արարողակարգի ավանդույթներով Ամենայն Հայոց Կաթողիկոսըի կարգավիճակը հավասարեցված է պետության ղեկավարի կարգավիճակին։
Այս ամենը չի հարգվում միայն Հայաստանում ադրբեջանական տիրապետության շրջանում։
Ազգային ազատագրական Սրբազան պայքարը կհաղթի թշնամիներին»,-գրել է նա։