Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր չէր հոմոֆոբ արտահայտություններ օգտագործել և ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել է, լրագրողներին ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մաթեո Բրունին։
Նախօրեին մի շարք իտալական թերթեր գրել էին, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իտալացի եպիսկոպոսների համագումարի մասնակիցների հետ զրույցում խոսել է կաթոլիկ ճեմարաններում ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց դեմ՝ նրանց հասցեին կոպիտ արտահայտություններ կիրառելով։
«Հռոմի պապը երբեք նպատակ չի ունեցել վիրավորել կամ օգտագործել հոմոֆոբ արտահայտություններ և ներողություն է խնդրում նրանցից, ովքեր վիրավորվել են»,- ասել է Բրունին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ պոնտիֆիկոսը տեղյակ է հրապարակված հոդվածների մասին, որոնք վերաբերում են «փակ դռների հետևում զրույցներին»։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, նշել է Բրունին, բազմիցս հայտարարել է, որ «եկեղեցում բոլորի համար տեղ կա, ոչ ոք անպետք չէ, ոչ ոք ավելորդ չէ»: