ԱԻՆ-ի աշխատակիցները Դեբեդի վրայով ճոպանուղի են անցկացնում, որը կկապի Քարկոփը մայրուղուն. բնակիչ (ֆոտո)
ԱԻՆ-ի աշխատակիցները Դեբեդ գետի վրայով ճոպանուղի են անցկացնում, որը կկապի Քարկոփ գյուղը գլխավոր մայրուղուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քարկոփ գյուղի բնակչուհի Թագուհի Անդրեասյանը:
«Ճոպանուղի են անցկացնում, որպեսզի էլեկտրիկը կարողանա գալ և լուծել լույսի խնդիրը, բացի այդ՝ կարողանան անհրաժեշտ տեխնիկա բերել գյուղ»,-պատմեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Քարկոփ գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։ Գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։