Արսեն Այվազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի Այվազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։