Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով հնարավոր գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության մասին հարցին։
ՌԴ նախագահի խոսքերը փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս պահին պատասխան չկա, քանի որ ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Արևմուտքը Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողով հրավիրի և Ռուսաստանին հրավիրի այնտեղ։
«Ասում են (խմբ․ նկատի ունի Ուկրաինայի ղեկավարությանը) «մենք պատրաստ չենք հիմա հրավիրել Ռուսաստանին, բայց հետո պատրաստ կլինենք։ Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել՝ ոչ հիմա, ոչ ավելի ուշ, ոչ մեկ տարի առաջ»,- իր խոսքում նշել է Վլադիմիր Պուտինը։