Երկրաշարժ՝ Ստամբուլում
Թուրքիայի արևմտյան հատվածում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տեղեկություններով, այն զգացվել է Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում՝ Մարմարա ծովի մերձակայքում:
Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: