Կունենանք էլ ավելի բարեկարգ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաքներ ու գյուղեր. Արեն Մկրտչյան
Օրեր առաջ Ալավերդի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց հանձնարարական` սեղմ ժամկետում աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները գնահատել, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Սիրելի ժողովուրդ, աղետի հետևանքները, իսկապես, հսկայածավալ են։ Չտխրեք, մենք կունենանք է՛լ ավելի բարեկարգ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաքներ ու գյուղեր։ Անպայման կունենանք»,- գրել է նա։