Հանրապետության տոնը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը․ Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ, որում ասված է․ «Շնորհավո՜ր Հանրապետության տոնը:
1918թ. պատերազմի դժվարությունների և ինքնիշխան ու ժողովրդավար պետություն կառուցելու ամուր կամքով Հայաստանը 400 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը:
1991թ. Հայաստանը վերականգնեց անկախությունը՝ առաջնորդվելով նույն արժեքներով:
Այսօր մենք Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք երկար կյանք, ձեռքբերումներ ու բարգավաճում իր՝ դեռևս դժվարին ճանապարհին»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։
«Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը:
Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- ասել է նա։