Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը
Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը այդ կամրջով արգելված է։
Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։