Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Իռլանդիայի իշխանությունները մտադիր են առաջիկա ամիսներին փակել Ուկրաինայից փախստականների տեղավորման կենտրոնների զգալի մասը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 27-ին հայտնել է «Irish Times»-ը՝ վկայակոչելով երկրի ինտեգրման նախարարության ներկայացուցչին:
2023 թվականի դեկտեմբերին Իռլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ուկրաինացի փախստականներին բնակարան տրամադրելու ժամկետի կրճատմանը մինչև 90 օր։ Ավելի վաղ Իռլանդիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինայից փախստականներին հնարավոր չէ տեղավորել՝ բնակարանների բացակայության պատճառով։
«Մարտի 14-ից հետո Ուկրաինայից ժամանած փախստականներին բնակարանով ապահովելու ժամկետի սահմանափակման արդյունքում տեղավորման կենտրոնները մասամբ կազատվեն»,- գրում է «Irish Times»-ն ու հավելում՝ փախստականներն ամեն օր լքում են իրենց տրամադրված բնակարանները, որպեսզի ինքնուրույն հաստատվեն: