Ուկրաինայի նախագահն և Իսպանիայի վարչապետն անվտանգության պայմանագիր են ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 27-ին Մադրիդում անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, իրադարձությունը հեռարձակվել է թագավորության կառավարության կայքում։
«Իսպանիայի կառավարությունը հաստատում է Ուկրաինայի անվտանգության բարեփոխմանն իր հանձնառությունը»,- ասել է Սանչեսը փաստաթղթի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իսպանիան դարձավ Ուկրաինայի հետ անվտանգության փաստաթուղթ ստորագրած տասներորդ երկիրը։ Փաստաթուղթը ենթադրում է ռազմական և քաղաքացիական օգնություն, երկրի տարածքի վերականգնում և ականազերծում։ «Փաստաթղթի համաձայն՝ Իսպանիան 2024 թվականին Ուկրաինային կտրամադրի շուրջ 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ռեկորդային փաթեթ»,-այս մասին գրում է «Pais» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։